Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:52

Դանիելյանը ԱԺ փոխնախագահին անձեռնմխելիությունից զրկելու դիմում է ներկայացրել

«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ծեծկռտուքի առթիվ այս պահին քրեական գործ չկա հարուցված։ «Հույս ունենք կհարուցվի»,- նշեց փաստաբանը։

«Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից տեղափոխվել է աստեղ։ Այս պահին պարոն Դանիելյանը գնում է տուն։ Պարոն Դանիելյանի կողմից հանցագործության մասին ընդդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հաղորդում է ներկայացվել։ Հուսանք կլինի օբյեկտիվ քննություն եւ ՀՀ գլխավոր դատախազը կպահանջի պարոն Սիմոնյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից»։

Ալեն Սիմոնյանն այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։

Ավելի շուտ հայտնել էինք, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա։  Մինդեռ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հայտնել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+