ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզ այցելության շրջանակներում եղել է նաև Վարդենիս քաղաքում, որը պարետի որոշմամբ մուտքի և ելքի սահմանափակումների ռեժիմում է։
Նախարարը տեղեկացրել է, որ մարզպետի և քաղաքապետի հետ քննարկել են քաղաքի համաճարակային վիճակը և ձեռնարկվող քայլերը։
«Հույս կա, որ իրավիճակը Վարդենիսում ավելի չի սրվի և մենք մոտ ժամանակներս կկարողանանք հանել եղած սահմանափակումները»,- գրել է նա։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1211745775678352/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







