Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:37

Խորհրդարանը քննարկում է պարետի և պարետատան դերի հստակեցման օրինագիծը

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Կառավարության ներկայացրած  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, ըստ էության, առաջարկվում  է հստակեցնել պարետի և պարետատան դերը, կարգավիճակը: Օրենսդիրին մանրամասները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Առաջարկվում  է հստակեցնել պարետի, պարետատան դերը, կարգավիճակը, պարետի կողմից ընդունված ակտերի բնույթը: Սահմանվել է, որ արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ սահմանված լինելու դեպքում վարչապետը կամ փոխվարչապետը կարող են հանդես գալ որպես պարետ: Նախագծով սահմանվել է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում պարետը կարող է ընդունել ակտեր, որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, այդ թվում նաև ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր»,-ասաց Գրիգորյանը:

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է առավել համապարփակ կարգավորումներ նախատեսել արտակարգ դրության իրավական ռեժիմի կիրառման համար` ներկայումս համաճարակի դեմ պայքարի շրջանակներում արտակարգ դրության իրավական ռեժիմի կիրառման առանձնահատկություններին համահունչ: Ավելին` անձանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից կիրառվող սահմանափակումները միշտ չէ, որ պետք է համընդհանուր և անպայմանական բնույթ կրեն, այլ կարգավորման և իրավիճակի կառավարման ճկունությունից ելնելով` անհրաժեշտ է նաև նախատեսել նման սահմանափակումների և միջոցառումների պայմանով կիրառման հնարավորություններ` դրանով իսկ հնարավորություն տալով անձանց, սահմանափակումների կիրառմանը զուգընթաց, ապահովել իրենց մի շարք կենսական իրավունքների իրացումը:

Միևնույն ժամանակ, գործող օրենքով հստակեցման կարիք ունի համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում համաճարակի կանխման նպատակով անձանց անձնական ազատության իրավունքների սահմանափակման հնարավորությունը:

Մյուս կողմից, արտակարգ դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատկությունների առավել համապարփակ կարգավորման իմաստով անհրաժեշտ է հստակեցնել պարետի և պարետատան կարգավիճակը` պետական կառավարման համակարգի և կառավարչական իրավահարաբերությունների ներկայիս համատեքստում, ինչպես  նաև պարետի կողմից ընդունվող ակտերի կարգավիճակը:

Ըստ Գրիգորյանի՝  արտակարգ դրության ընթացքում պարետի կողմից ընդունվող ակտերը հրատապ բնույթ են կրում, ուղղված են ծագած խնդիրների համար օպերատիվ, արդյունավետ և ստեղված իրավիճակին համաչափ լուծումներ սահմանելուն: Նման պայմաններում, ակնհայտ է պարետի կողմից ընդունվող ակտերի նախագծերը փորձաքննության ոչ ենթակա իրավական ակտերի նախագծերի շարքում դասելու անհրաժեշտությունը: Նույն տրամաբանությամբ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերի` փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը: Հետևաբար նպատակահարմար է նույն իրավական ռեժիմը սահմանել նաև ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծերի համար:

Բացի այդ, ելնելով արտակարգ դրության հիմք հանդիսացած հանգամանքների հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման և արտակարգ դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքների ապահովման կարևորությունից, ինչպես նաև արդեն իսկ գործնականում նման միջոցառումներ նախատեսելու հանգամանքից` հստակեցման կարիք ունեն Կառավարության կողմից անձանց աջակցություն տրամադրելուն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ կարգավորումները:

Նախագծերով`

  • մի շարք դեպքերում հստակեցվել են արտակարգ դրության ընթացքում սահմանափակման ենթակա իրավունքները և ազատությունները, կիրառվող միջոցառումները, սահմանվել է անձնական ազատության իրավունքի սահմանափակման հնարավորությունը, ինչպես նաև նախատեսվել է սահմանափակումները և միջոցառումները պայմանով կիրառելու հնարավորությունը,
  • հստակեցվել է պարետի և պարետատան կարգավիճակը` որպես արտակարգ դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատուկ դրսևորում և պարետի կողմից ընդունվող ենթաօրենսդրական ակտերի բնույթը,
  • հստակեցվել է արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ սահմանելու հնարավորությունը,
  • նախատեսվել է, որ բացի ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերից, փորձաքննության ենթակա չեն նաև ռազմական և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+