Այսօր աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված անվտանգային իրավիճակը, պաշտպանական ոլորտի բարեփոխումները, անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցումը, ինչպես նաև կարևորել են անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակականության ապահովումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







