Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:47

ԱՄՆ ավելի քան 30 սենատոր աջակցում են Արցախի ֆինանսական օգնության ավելացմանը

ԱՄՆ ավելի քան 30 սենատոր աջակցում են Արցախի ֆինանսական օգնության ավելացմանը

Ավելի քան 30 ամերիկացի սենատոր միացել է Ներկայացուցիչների պալատի 75 անդամի՝ 2021 թվականին Արցախի ֆինանսավորումն ավելացնելու նախաձեռնությանը․ ֆինանսական միջոցներն առաջարկվում է ուղղել ականազերծման և անհրաժեշտ վերականգնողական ծառայությունների համար։ Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:

Նամակում, որը տարածել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը, կոչ է արվում հատկացումների կոմիտեի երկկուսակցական ղեկավարությանը 2021 ֆինանսական տարում առնվազն 1,5 մլն դոլար հատկացնել Արցախում ամերիկյան մարդասիրական ծրագրերին: Նամակը նաև խնդրագիր է պարունակում Լեռնային Ղարաբաղում տարածքային վերականգնողական ծառայությունների զգալի ֆինանսավորման մասին, նրանց համար, ովքեր տուժել են ցամաքային ականներից, ինչպես նաև ֆիզիկական և ճանաչողական խանգարումներ ունեցող անձանց համար:

Ծրագրերի թվում, որոնք կարող են ներառվել ֆինանսավորման շրջանակում, Ստեփանակերտի Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնն է, որն ամեն տարի տնային պայմաններում բուժում է 1000 հիվանդի և ապահովում է ավելի քան 24 հազար ամբուլատոր բուժում: Չնայած իր զգալի առաջընթացին, կենտրոնը շարունակում է բավարարել տեղական բնակչության կարիքների միայն 20%-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+