Այսօրվա ապրիլքսանչորսյան վիրտուալ երթին մասնակցելու համար այս պահին ստացվել է 1915 համարին՝ 85 հազար 575 անուն, 00 374 33 19 15 00 համարին՝ 3715 անուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կոչ է արել հաղորդագրությունը գրելիս հետևել կանոններին, որպեսզի հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:
«- Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
— Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
— Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
— Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
— Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
— Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







