Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 19 քաղաքացի, և գումարային թեստավորվածների թիվը դարձել է 195։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորված 19 քաղաքացու մոտ արդյունքը եղել է բացասական։
Արցախում ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 7 դեպք, 20 մեկուսացված, թեստավորվել է 195 մարդ, ապաքինվել է 2 քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







