Իրանը չորեքշաբթի օրը ուղեծիր է դուրս բերել իր առաջին ռազմական արբանյակը՝ Noor: Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ սարքը ուղեծիր է դուրս բերվել 425 կմ բարձրությամբ՝ Qased հրթիռակրի օգնությամբ: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Իրանը փետրվարի 9-ին կատարել է սեփական արտադրության Zafar արբանյակով հրթիռ-կրիչի արձակումը, սակայն նա դուրս չի եկել ուղեծիր: Ենթադրվում էր, որ օբյեկտը դուրս կբերվի 530 կմ բարձրությամբ: Դրանից հետո երկրի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ մոտ ապագայում Թեհրանը կփորձի գործարկել Zafar-2 նոր արբանյակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







