Հիասթափության առանձին խումբ են ընկերներն ու բարեկամները, որոնք մտածում են, որ իրենց կյանքում կարծես շոշափելի բան չի փոխվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասում են՝ երեկ, նախորդ օրը ընդամենը պատգամավոր էր, դրանից առաջ լրագրող էր, դրանից առաջ բանտարկյալ էր, էսօր վարչապետ է, բայց իրենց կյանքում կարծես շոշափելի բան չի փոխվել:
Իմ տեսակետից դա լավ է, որովհետեւ արդյունավետ է այն իշխանությունը, որ կարողանում է առաջին հերթին սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին:
Այս առումով մենք նույնպես բավականին արդյունավետ ենք գործել, բայց սա իր հետ բերել է որոշակի լարվածություններ, հիասթափություններ, նաև հաշվի առնելով կողքից ճնշումները: Որովհետեւ կողքից մարդկանց ասում են՝ ընկերդ չէ՞ր, էս 2 տարվա մեջ քեզ համար ի՞նչ է արել, քեզ համար մի բան արած կա՞»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ իր տեսակետից լավ է, որ ինքը ոչ մի բան չի արել զուտ որպես ընկեր: «Որովհետև եթե մենք պետք է անենք մեր ընկերների ու բարեկամների համար, հիմա հարց, բա էն մնացածը, որ մեր ընկերները, բարեկամները չեն, իրենց համար ով և ինչպես պետք է անի»,-ասաց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







