Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ մուտք գործած բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների քանակը արտակարգ դրության օրերին եղել է 1271, որն իրականացվել է 1197 կարգախմբի կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
Մհրյանը հայտնեց, որ ՃՈ կարգախմբերի կողմից համավարակի կանխարգելման շրջանակներում ՀՀ տարածքում իրականացվել է 106 տրանսպորտային միջոցի ուղեկցում։
Փոխոստիկանապետը հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը և իրականացվել են ուղեկցումներ դեպի Վրաստանի Հանրապետություն և մեկուսացման վայրեր։
«8 անգամ սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը 16 կարգախմբի միջոցով։ Դեպի Արցախի Հանրապետություն թույլատրվել է 2946, արգելվել՝ 603 տրանսպորտային միջոցի մեկնումը»,- ասաց փոխոստիկանապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







