Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:46

Սփյուռքն աջակցել է Չինաստանից բժշկական պարագաների ձեռքբերմանը. Սինանյան

Չինաստանից բժշկական գույք և սարքավորումներ բերելու համար պարբերաբար թռիչքներ կազմակերպելու համար սփյուռքահայերը դրամական աջակցություն են ցուցաբերել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Սինանյանը հայտնեց, որ Չինաստանից երեկ Հայաստան տեղափոխված բժշկական պարագաների ձեռքբերման գումարի կեսը հավաքագրվել էր Սփյուռքի տարբեր կառույցների և անհատների օժանդակության արդյունքում։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտնեց, որ գումարը հավաքագրվել է հետևյալ կազմակերպություններից՝ Էդուարդո Էռնեկյանի ընկերություններից՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ, «Կոնվերս բանկ», «Կարաս» գինիներ, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամից, «Սուրբ Սարգիս մարդասիրական հիմնադրամից», «Հայ բարեգործական ընդհանուր միությունից», «Իզմիրլյան հիմնադրամից»։

«Թռիչքի մի մասը ֆինանսավորել էր Պարենի միջազգային ծրագիրը։ Մենք փակեցինք ծախսերի մոտ կեսը, իսկ մնացած գումարները հատկացվեցին «Իմ քայլը» հիմնադրամից, նաև պետական ռեսուրսներից»,- ասաց Սինանյանը միաժամանակ՝ վստահեցնելով, որ նման ծրագրերը շարունակական կլինեն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+