Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:30

Հայաստան վերադարձող քաղաքացիները մաքսային արտոնություններ կունենան

Հայաստան վերադարձող քաղաքացիները մաքսային արտոնություններ կունենան

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Հակոբ Սիմիդյանի ներկայացրած՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:  Նախագիծը ԱԺ նիստում ընդունվեց միաձայն` 107 «կողմ» ձայնով:

Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է արտերկրում ապրող այն քաղաքացիներին, որոնք ՀՀ քաղաքացի են և վերջին մեկուկես տարվա ընթացքում առնվազն մեկ տարին ՀՀ-ում չեն եղել: Օրենքի ընդունումից հետո նրանք կկարողանան վերադառնալ Հայաստան և իրենց հետ ներկրել մինչև 5000 եվրո արժողությամբ անձնական օգտագործման իրերը, բացառությամբ տրանսպորտային միջոցի, 5000 եվրո արժողությամբ նոր ապրանքներ։

Նախագծով սահմանվում է, որ եթե համակարգի միջոցով լիազոր մարմինը՝ անձնագրային և վիզաների վարչությունը, ստուգի, որ անձը 5 տարվա ընթացքում՝ այսինքն՝ 1825 օրից առնվազն 915-ը մշտապես գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմել է տվյալ մարմին՝ որպես ՀՀ մշտական բնակության վերադարձող, կստանա տեղեկանք, որ չունի մշտական բնակության վայր և այդ փաստաթղթի ձեռք բերումից հետո էլ 18 ամսվա ընթացքում կկարողանա իր հետ ներկրել անձնական օգտագործման գույքը և մեկ տրանսպորտային միջոց՝ տվյալ անձի անունով, եթե այդ տրանսպորտային միջոցը առնվազն վեց ամիս իր սեփականությունն է եղել տվյալ երկրում:

Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջինից երկորդ ընթերցում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, բայց ոչ բովանդակային: Առաջարկ է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանից: Առաջարկել է մինչև 5000 եվրո արժողությամբ սահմանաչափն էլ ավելի բարձրացնել: Գաբրիելյանի տեղեկացմամբ, ընդունելի է, բայց այս պայմաններում անհնար է կյանքի կոչել, քանի որ գործ ունեն ԵԱՏՄ օրենսդրության հետ: Այդ հարցը  փոխանցվել է Կառավարության ներկայացուցիչներին՝ ԵԱՏՄ-ում հնչեցնելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+