Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:04

Ամեն նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել փոխադարձ հայտարարություններին․ Միրզոյան

Ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին, ինչը մեր պետությանը, ազգին օգուտ չի տա։ Ասելիք, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցուևմ նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարությանը և դրանից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին:

Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն կարևոր էր համարել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, իսկ Ալեն Սիմոնյանը հիշեցրել էր, որ հանրությունը ժամանակին պահանջում էր նաև կաթողիոսի հրաժարականը:

Միրզոյանն այս պահին անհրաժեշտություն չտեսավ լրացուցիչ որևէ բան ասելու այդ հարցի մասին, իսկ դիտարկմանը, թե արդյոք հարիր է ԱԺ փոխնախագահին նման ձևով խոսել հոգևոր առաջնորդի մասին, նա նկատեց, որ եթե սկսենք խոսել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի:

Հարցին, թե Կաթողիկոսի հայտարարության մեջ աշխարհիկ գործերին միջամտություն տեսնո՞ւմ է, Միրզոյանը նշեց, որ երկու կառույցն էլ չպետք խառնվեն իրար ներքին գործերին։

«Այո, պետությունը և Եկեղեցին անջատ են և պետք է չխառնվեն իրար ներքին գործերին: Միաժամաննակ պետք է ասեմ, որ կաթողիկոսը ևս ՀՀ քաղաքացի է և  ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները»,- ընդգծեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+