ՀՀ Կառավարությունն այսօր՝ ապրիլի 16-ին, տեղի ունեցած նիստում որոշում ընդունեց ընդլայնելու հակաճգնաժամային 8-րդ և 9-րդ ծրագրերի շահառուների շրջանակը։
8-րդ ծրագրում, որտեղ ամրագրել էինք տուժած ոլորտները, ներառվում են նաև ցամաքային տրանսպորտի գործունեության տեսակները՝ խոսքը երթուղայինների մասին է, ինչպես նաև նախադպրոցակն կրթությունը՝ մասնավոր մանկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեությունը՝ սպորտային ակումբեր լողավազաններ և զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ այս ոլորտներում գրանցված աշխատողները ևս կարող են դիմել 8-րդ ծրագրի համար։
9-րդ միջոցառման մեջ նախատեսված փոփոխություններով ընտանիքը միջոցառման շահառու կարող է հանդիսանալ նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020-ի մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







