Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:57

ԿԲ քայլերը համահունչ են եղել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին․ Գալստյան

ԿԲ քայլերը համահունչ են եղել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին․ Գալստյան

Այս օրերին ԿԲ թեժ գիծն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով և շատ հաճախ կամուրջ է հանդիսանում վարկառուների և վարկատուների միջև: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արձագանքին։

Բանախոսն ընդգծեց, որ  ԿԲ քայլերը համահունչ են եղել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:

«Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում շատ բան է փոխվել, շատ տնտեսագետների համոզմամբ՝ տնտեսական աճը, անկումը լինելու է ավելի խորը, քանի 2008-09թթ-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ, հաղթահարման տեսակետից կան անասելի դժվարություններ՝ հաշվի առնելով անորոշությունն ու առողջապահական կողմը: Հիմնական հնչող եզրույթը հետևյալն է՝ արձագանքել արագ և անել այն, ինչ հնարավոր է»,-ներկայացրեց թեկնածուն:

Գալստյանի խոսքով՝ բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն է տվել վարկերի պայմաններն անել այնպես, որ ուշացումները չանդրադառնան վարկային պատմության վրա, և չավելանա վարկային բեռը: Կենտրոնական  բանկը որոշակիորեն թուլացրել է ֆինանսական հաստատությունների կարգավորման ռեժիմը: Ինչպես նաև 6 ամիս ժամկետով երկարաձգվել է ընթացիկ մարումների ժամկետները՝ միջազգային ծրագրերով տրամադրված և ծրագրային հիպոթեքային վարկերի համար:

«Պետությունն առաջիններից էր, որ իր դերակատարությունն ունեցավ հետևանքները մեղմնելու գործում»,- նշել է Գալստյանը:

Բանախոսն ընդգծել է, որ մարտի 17-ին կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, առաջին հայացքից բավականին օրինաչափ, սակայն ստեղծված իրավիճակում ոչ պահպանողական քայլ:

Ըսը Գալստյանի՝ կարևոր քայլ էր, որ Կենտրոնական բանկը հայտարարեց և համակարգին տրամադրեց իրացվելիության անհրաժեշտ քանակ՝ թե՛ ազգային արժույթով, և թե՛ արտարժույթով: Համակարգն այս պահին չունի իրացվելիության որևէ խնդիր, իսկ շուկաները գործում են բնականոն ռիթմով:

Նրա խոսքով՝ ԿԲ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, հանդիսանում է կամուրջ բանկերի ու վարկառուների միջև։

«Վստահության կամուրջի կառուցումն է միակ գրավականը, որ կունենանք արդյունավետ քաղաքականություն, և քաղաքացիներն ու գործարարներն ավելի կվստահեն մեր ազգային արժույթին: Չափազանց կարևոր է հասարակության հետ երկխոսությունը, ինչը ենթադրում է հաղորդակցման նոր ռազմավարություն: Միևնույն ժամանակ պետք է ներդնենք միջազգային լավագույն փորձը», — ասաց բանախոսը՝ հավելելով, որ հատուկ ուշադրություն են դարձնելու կիբերանվտանգության խնդրին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+