Անցնող 24 ժամերին կորոնավիրուսից երկու սփյուռքահայ է մահացել։ Այս մասին գրում է arevelk.am-ը։
Նշվում է, որ Բեյրութում և Պոլսում վախճանվել են Արտավազդ (Արտո) Պողոսյանը և Արա Թելլերը։ Արտավազդ Պողոսյանի մահվան բոթը հայտնել է Լիբանանի Ճգնաժամային շտաբի ֆեյսբուքյան էջը, իսկ Արա Թելլերի մահվան մասին՝ Պոլսի «Ժամանակ» օրաթերթը։
Կորոնավիրուսից Պոլսում մահացած մեր հայրենակիցների թիվը հասել է 7-ի, Բեյրութում՝ 3-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







