Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Անատոլի Բիբիլով ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Արայիկ Վլադիմիրի,
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակը քաղաքացիների բարձր վստահության և աջակցության ակնհայտ ապացույց էր»։
Բիբիլովը համոզմունք է հայտնել, որ պետական գործչի Արայիկ Հարությունյանւ հատկությունները կծառայեն Արցախի զարգացմանը, արցախցիների բարեկեցությանը և երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ:
«Հարգելի՛ Արայիկ Վլադիմիրի, մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, հաջողությունների անսպառ էներգիա ձեր պատասխանատու պետական պաշտոնում, իսկ արցախցիներին՝ խաղաղություն ու բարգավաճում»,- ասված է Հարավային Օսիայի նախագահի ուղերձում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







