Հայաստանում գյուղատնտեսական վարկերի տոկոսները զրոյացրել ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ պետական աջակցության գյուղատնտեսական ծրագրերով 1․4 մլրդ դրամի վարկավորում է իրականացվել։
«Այնուամենայնիվ, ես այս ընթացքից գոհ չեմ այս տեմպից։ Հաշվի առնելով բանկերից կողմից առաջացող ռիսկները՝ մենք առաջիկայում կքննարկենք համաֆինանսավորման կոմպոնենտը մեծացնելու հարցը»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև նշեց, որ հնարավոր է ցորենի ռազմավարական պաշար կուտակելու խնդիր լինի, ուստի կփորձեն առաջնային կարգով այդ հարցը լուծել, իսկ մյուս ապրանքների դեպքում պետք է նաև ոչ միայն ներքին սպառման պաշարներն ապահովվի, այլ կարգավովի դրանից արտահանման հարցերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







