Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:53

Սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, սա է մեր ռազմավարությունը․ վարչապետ

Ունենք դեպքեր՝ երբ արտադրական ձեռնարկությունները, որոնք այս ամբողջ ընթացքում աշխատել են, նրանց աշխատողների մոտ գրանցվել է կորոնավիրուսի դեմք, բայց վարակը չի ներթափանցել արտադրական տարածքներ, և հակառակը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին ԱԺ-Կառավարություն հարցաուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ եթե արտադրական ձեռնարկությունները չլինեին, հիվանդների թիվն ավելի քիչ կլիներ։

«Մենք մինչև ապրիլի 20-ը ցանկանում ենք հաջողված ձեռնարկությունների փորձը կիսել մյուսների հետ, սակայն հաջողություն արձանագրած ձեռնարկությունները չեն ուզում, որ շեշտվի իրենց անունը՝ բիզնես նպատակներից ելնելով։ Իրենք կարողացել են ապահովագրել իրենք իրենց՝ չթողնելով վարակը ներթափանցի արտադրական տարածք, բայց իրենց անվան շահարկումը գուցե ազդի իրենց շուկայական դիրքի վրա»,- նշեց կառավարության ղեկավարը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ թե՛ Պարետատան, թե՛ ԱՆ առաջ խնդիր է դրել՝ փորձը փոխանցել մյուս ընկերություններին, որպեսզի կիրառեն տվյալ միջոցառումները և 90 տոկոս երշխավորված լինեն, որ ապահովագրված են արտադրական տարածք վիրուսի ներթափանցումից։

«Սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, սա է մեր ռազմավարությունը, մենք անհատական ու խմբային մակարդակով պետք է ձեռք բերենք այդ հմտությունը։ Չենք կարող մեկ տարի փակվել և ասել մենք կարանտինում են։ Պետք է գիտակցենք, որ կորոնավիրուսից հետո կյանքը նույնը չի լինի, ինչպես նախկինում։  Շոգերը արագ վրա կհասնեն, կստանանք միջանցք և հոկտեմբերից կսկսենք կյանքը զրոյից, պետք է ավելի պատրաստված լինենք երկրորդ, երրորդ ալիքին»,- նշեց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+