Գյուղատնտեսական գործունեություն ծավալող քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել արտոնյալ պայմաններից և գյուղատնտեսական ապահովագրական պայմանագիր կնքել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Օհայանը տեղեկացրեց, որ այս պահին կնքված է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր։
«Ամենաշատ պայամանագրերը կնքվում են կարկտի և հրդեհի ռիսկերից ապահովագրության նպատակով։ Մինչև ապրիլի 20-ը դրությամբ ունենք վերջնաժամկետ խնձորը կարկտից ապահովագրելու համար և մայիսի 1-ին ավարտվում է ժամկետը աշնանացան և գարնանացան ցորենի և գարու՝ կարկտից և հրդեհից ապահովագրելու համար»,- նշել է Աննա Օհանյանը։
Նա ֆերմերներին հորդորում է օգտվել հնարավորությունից մինչև ապահովագրական հայտի վերջնաժամկետը լրանալը, քանի որ հակառակ դեպքում ռիսկերի հետևանքով հասցված վնասները միայնակ են փոխհատուցելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







