Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախ տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ թեստավորվածներից մի մասը վարակակիրների շփման խմբերից են, մյուս մասը գտնվում են կարանտինի 13-րդ օրում։
«Այս 16 քաղաքացու թվում ներառված են նաև կորոնավիրուսով հաստատված որոշ վարակակիրներ»,- նշվում է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







