Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով՝ նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում է Արցախի ԿԸՀ-ն։
Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հրավիրված ասուլիսին նշել է, որ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 104 777 քաղաքացուց 47165-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 45%-ը, Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39 860 ընտրող կամ ընտրողների 88%-ը, իսկ Մասիս Մայիլյանի օգտին՝ 5428 ընտրող կամ ընտրողների 12%-ը:
Արզումանյանը նշել է, որ ԱՀ Նախագահ ընտրվելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 21-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







