Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը որոշում է կայացրել որոշ բնակավայրերում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում։
Պարետի որոշմամբ՝ ապրիլի 15-ից ժամը 00։01-ից սահմանափակվելու են հետևյալ բնակավայրերում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակցելու է՝
-Քաշաթաղի շրջանի՝ Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք,
-Մարտակերտի շրջանի՝ Վերի Հոռաթաղ, Կոճողոտ, Հաթերք,
-Շահումյանի շրջանի՝ Քարվաճառ։
Համաձայն որոշման՝ երկօրյա պարբերականությամբ պարետին ներլայացվելու են ընթացիկ իրավիճակի վերաբերյալ ամփոփ տվյալներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







