Արցախի Հանրապետությաննախագահ Բակո Սահակյանը կնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ ժամը 15։00-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել Ստեփանակերտի 1/22 ընտրական տեղամասում։
Բակո Սահակյանը լրագողների հետ զրույցում նշել է, որ ցանկանում է՝ ԱՀ հաջորդ նախագահը պատասխանատվությամբ ծավալի իր գործունեությունը և կատարի առաքելությունը։
Սահակյանի կարծիքով՝ այդ պատասխանատվությունը բոլոր առումներով կնպաստի նոր նախագահի գործունեությանը, ինչպես նաև այն խնդիրների լուծմանը, որոնք առկա են մեր երկրում։
«Այդ պատասխանատվությունը բարենպաստ պայմաններ կստեղծի հետագա նվաճումների համար։ Մենք միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում համադրել ենք ողջամիտ գործողությունների իրականացումը, որոնք առաջին հերթին ուղղված են մեր քաղաքացիների առողջության ապահովմանը»,- նշել է ԱՀ նախագահը։
Անդրադառնալով նոր համաճարակի պայմաններում ընտրությունների անցկացման հարցին՝ Սահակյանն ասել է, որ իրենք գործում են ԱՀ Սահմանադրության պահանջներին համապատասխան և այս ընթացքում բազմաթիվ հնարավորություններ են ունեցել անդրադառնալու հարցին։
Նախագահն ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը և հակասություններ չեն տեսնում։
«Ճիշտ հակառակը՝ գործել և գործում ենք իրավիճակների պահանջներին համապատասխան։ Մեր գործողությունները նպատակ են հետապնդում մեր հայրենիքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու՝ ապահովելով մեր երկրի զարգացումը, անվտանգությունը և հասարակական հարաբերությունների ապահովումը: Մեր գործողությունները փաստում են, որ մենք պատասխանատվությունից չենք խուսափում»,- նշել է Սահակյանը։
Անդրադառնալով ընտրողները ցածր մասնակցությանը՝ ԱՀ նախագահը նշել է, որ ընտրությունների մասնակից շտաբերի պատասխանատուները գործընթացը կազմակերպել են այնպես, որ կուտակումներ չլինեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







