Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետությունում ձևավորված 282 ընտրատեղամասերից 281-ն արդեն բացված է։ Շուշիի Քրեակատարողական հիմնարկում ձևավորված ընտրատեղամասում քվեարկությունը կսկսվի ժամը 11․00-ին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, արցախցիներին դիմելով, ուղիղ եթերում ասաց ԱՀ ԿԸՀ նախագահ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։
Արզումանյանը նշեց, որ համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրված տվյալների՝ Արցախի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունի 103 637 քաղաքացի։
«Արցախի բոլոր տեղամասային կենտրոններում պատրաստ են ձեզ օգնելու իրացնել ձեր ընտրական իրավունքը։ Ընտրություններին մասնակցելը Ձեր իրավունքն է, խնդրում ենք տեղամաս ներկայանալիս խստապահանջ լինել ձեր և շրջապատի նկատմամբ, պահպանել կանխարգելիչ բոլոր կանոնները։ Փորձենք պատվով հաղթահարել ընտրությունների այս փուլը ևս»,- նշեց Արզումանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախում անցկացվում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որին մասնակցում են «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







