Հայաստանում ամենամեծ թվով աշխատողներ ունեցող ոլորտներն են կրթությունը, մանրածախ ու մեծածախաժ առևտուրն ու մշակող արդյունաբերությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում Կառավարության՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին նախագիծն ԱԺ-ում ներկայացնելիս հայտարարեց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը նշեց, որ այս ոլորտներում համապատասխանաբար ներգրավված են 110․179, 104․270 և 68․506 քաղաքացի
«15-ից 70 տարեկան աշխատանքային ռեսուրսների մեջ զբաղված բնակչության ավելի քան 50 տոկոսը առևտրի և ծառայությունների ոլորտում է։ Զբաղված բնակչության մեջ 60 տարեկանից բարձր անձինք կազմում են մոտ 137 հազար մարդ»,- ասաց Ավինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







