ՀՀ Կառավարությունն արտահերթ նիստում որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել Հանրապետությունում արտակարգ դրության ժամկետը։
Համաձայն կառավարության որոշման՝ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարացվում է 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմի երկարացումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածումը կանխարգելու անհրաժեշտությամբ։
Այս պահին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, սակայն արտակարգ դրության ժամկետի երկարաձգումն անհրաժեշտ է այն առումով, որ համավարակի տարածումը լայն թափ չստանա»,- ասաց վարչապետ՝ միաժամանակ հորդորելով հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին։
Նախագիծը ներկայացնելիս Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ որոշ սահմանափակումներ վերացվելու են։
«Մասնավորապես, ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները վերացվում են, սակայն, ըստ անհրաժեշտության՝ դրանք կարող են վերականգնվել, եթե լինեն հրապարակումներ, որոնք կարող են տարածել խուճապային տրամադրություններ»,- նշեց Բադասյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







