Արցախի Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու վերաբերյալ։ Այն կտևի մինչև մայիսի 12-ը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Ըստ հրամանագրի՝ վերջերս վարակի արձանագրված դեպքերը անհրաժեշտություն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման և միջոցառումների իրականացման, այդ թվում՝ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների (երկրորդ փուլի- խմբ.) անցկացման ժամանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







