Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:24

Հանրային հեռուստաընկերությանը կտրվի գովազդ հեռարձակելու իրավունք

Հանրային հեռուստաընկերությանը կտրվի գովազդ հեռարձակելու իրավունք

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 10-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը,  առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է տրվել «Գովազգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծին։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով փոփոխությունները, նշել է, որ առաջարկվող լրացումը պայմանավորված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով: Գործադրի առաջարկով «Գովազգի մասին» օրենքում լրացմամբ Հանրային հեռուստաընկերությամբ կարգելվի նաև ոչ խաղարկությամբ, խաղարկությամբ, համակցված, գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը:

Պատգամավորներն անդրադարձել են մասնավորապես սոցիալական գովազդի հեռարձակման, վճարովի գովազդի բովանդակության հետ կապված խնդիրներին: ՀՀ արդարադատության  նախարարի տեղակալը հիշեցրել է, որ օրենքով սոցիալական գովազդը պետք է ունենա հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանության, ազգային շահերի պաշտպանության, աղետների դիմակայման իրազեկվածության վերաբերյալ բովանդակություն եւ պետք է ոչ առեւտրային բնույթ կրի:

Վահե Դանիելյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տեւողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Նախագծով կարգավորվում են նաև սոցիալական գովազդի հետ կապված հարաբերությունները: Սահմանվում է, որ սոցիալական գովազդը ժամը 00:00-ից մինչև18:00-ն կլինի անվճար, իսկ 18:00-ից մինչև 00:00-ն՝ վճարովի:

Քննարկված երկու նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն մեկ միասնական օրենսդրական փաթեթի տեսքով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+