Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում հնարավորինս աջակցել ԵԱՏՄ իր գործընկերներին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վստահ եմ, որ ԵԱՏՄ-ում պարտավոր ենք համակարգել ջանքերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում»,- նշել է Փաշինյանը։
ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին՝ Հայաստանին օպերատիվ օգնություն ցուցաբերելու և արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար։
«ԵԱՏՄ-ում մշտական բեռնատար և տրանսպորտային կապն այսօր առաջնային նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար։ Ռուս-վրացական սահմանն այս առումով կենսական նշանակություն ունի մեզ համար։ Այս կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության համար»,- նշել է ՀՀ վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







