Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ամսական աշխատավարձը փոխանցել է «Երևան քաղաքի Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հաշվեհամարին:
«Քանի որ երբեք պարգևավճար չեմ ստացել, ուստի, ինչպեսև խոստացել էի, Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին իրենց հերոսական աշխատանքի համար»,- գրել է քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում։
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/photos/a.260014141308895/555394898437483/?type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







