Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:13

Կառավարությունը գումար կհատկացնի «Հյուսիս-հարավի» կապալառուներին չվճարած իսպանական ընկերության փոխարեն

Կառավարությունը գումար կհատկացնի «Հյուսիս-հարավի» կապալառուներին չվճարած իսպանական ընկերության փոխարեն

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 9-ին, հրավիրված նիստում ընդունվեց 2020 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը։

Նախագծի նպատակն է աջակցել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային երկրորդ ծրագրի շրջանակում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Corsan Corviam Construccion ընկերության միջև կնքված պայմանագրի շահառուներին։

Corsan Corviam Construccion ընկերությունը ծրագրի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց 2018 թվականի վերջից չի վճարել։ Արդյուքնում պարտատերերը հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ։ Նախագծով նախատեսվում է հաստատել բյուջետային վարկի տրամադրման պայմանագրի ձևը և պարտատեր 28 ընկերությունների ցանկը՝ ըստ յուրաքանչյուրի ունեցած դրամական պահանջի չափի։

Նախագծով նախատեսված ընդհանուր գումարը կազմում է 2 միլիարդ 228 միլիոն 549,216 դրամ, բյուջետային վարկ է՝ 5 տարի ժամկետով և 0,01 տոկոսադրույքով։

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ իսպանական այդ ընկերությունը չի վճարել հայաստանյան կապալառուներին և կառավարությունն իր աջակցությունն է ցույց տալիս տեղական կապալառուներին, որպեսզի կարողանան վերականգնել իրենց վիճակը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ կարող են նաև հետաքրքրվել, այդ դրվագի հետ կապված հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունն ընթանում է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+