Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։ Այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։
Հարցին անդրադարձել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ իր կարծիքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
«1․Առաջարկը կարելի է մերժել,
2․ առաջարկը կարելի է ընդունել,
3․ առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ պատասխանել»,- նշել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ որևէ կերպ չարձագանքելը սխալ է, մանավանդ, երբ մեսիջը եկել է Եկեղեցու խողողվակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







