Ավիացիայի մասին շատ լացողները երկար տարիներ քանդել են այն: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս մասին խոսել է դեռ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսին:
Կապանյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այն պահից, երբ Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է կոմիտեի ղեկավար, առաջին օրից սկսվել է ամենաստոր լրատվական արշավը այդ կնոջ նկատմամբ և այդ ամենը 90 և ավելի տոկոսով կազմակերպված են եղել ներսի պաշտոնյաների կողմից։
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում փոփոխություններ են եղել այդ ոլորտի պաշտոնական և մասնագիտական «շրջանակների» շնորհիվ։
«Այս փոփոխությունները, տեղի են ունեցել ի հեճուկս՝ այդ ոլորտի պաշտոնական շրջանակների և նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների. ինչով կարողացել են, խանգարել են, վարկաբեկել են, որտեղ կարողացել են՝ անիվների մեջ փայտ են մտցրել են», — նշել էր վարչապետը։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավիացիայի հարցերով վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հակոբ Ճաղարյանն էլ հայտնել էր, որ մամուլից է տեղեկացել՝ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իր ներկայացրած հրաժարականի պահանջը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






