К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+12°
  • Капан+13°
  • Севан+7°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 15:25

Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է․ Ճաղարյան

Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է․ Ճաղարյան

Ավիացիայի հարցերով վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մամուլից է տեղեկացել,  որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իր ներկայացրած հրաժարականի պահանջը:

«Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»»,- նշել է նա:

Ճաղարյանի խոսքով՝ աշխատանքից ազատվելու իր որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:

«Նախորդ Շաբաթ օրը` Ապրիլի 4-ին ես վարչապետին գրելեմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`

— հայկական քաղավիացիայի իրական իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;
— հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;
— և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները»,- նշել է նա։

Ճաղարյանը ներկայացրել է, որ ցեկույցում առաջարկել է վարչապետին  թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը: Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:

«Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ Երկուշաբթի, Ապրիլի 6-ին:

Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից»,- ընդգծել է նա՝ նշելով, որ օրերս հանդես կգա մամուլի ասուլիսով:

Հիշեցնենք, որ ավելի վաղտեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+