Ապրիլի 14-ին Արցախի հանրապետությունում կկայանան հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին այսօր հրավիրված նիստում որոշում է կայացրել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը`առաջնորդվելով ԱՀ Սահմանադրության եւ ԸՕ-ի պահանջներով:
«Հաշվի առնելով ԱՀ Ազգային ժողովի և նախագահական ընտրությունների 2020 թվականի մարտի 31-ի արդյունքները՝ ԱՀ ԿԸՀ-ն որոշեց 2020 թվականի ապրիլի 14-ին անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ: Քվեարկության օրը հայտարարվել է ոչ աշխատանքային»,- ասաց ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Վիճակահանության արդյունքում հաստատվեց, որ քվեաթերթիկում առաջին համարը կլինի ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, երկրորդ համարը` Արայիկ Հարությունյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







