Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:34

Հարկային արձակուրդների տրամադրման հնարավորությունն այս փուլում չի քննարկվում․ Անանյան

Հարկային արձակուրդների տրամադրման հնարավորությունն այս փուլում չի քննարկվում․ Անանյան

Հարկային արձակուրդների տրամադրման հարցը ներկայումս կառավարության քննարկման առարկա չէ։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ հայտարարել է  Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ այս փուլում կառավարությունը մտադիր չէ որևէ մեկին հարկային արտոնություններ և առավել ևս հարկային արձակուրդ տրամադրել։

«Դա ամենևին չի նշանակում, որ որոշակի ուղղությամբ իրադարձությունների զարգացման դեպքում մենք չենք վերադառնալ այդ հարցի քննարկմանը»,-նկատել է նա:

Անանյանի խոսքով՝  տույժերն ու տուգանքները կսահմանվեն օրենքով սահմանված կարգով այնքան ժամանակ, քանի դեռ որևէ այլ որոշում չի կայացվել:

ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրել է, որ հարկային եկամուտների փաստացի կատարողականը 1 տրիլիոն 464 մլրդ դրամ է, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 16,4 տոկոսով

Ինչ վերաբերում է  ստվերի կրճատմանը, ապա ըստ նրա, այն  մեծ ծավալներ է կազմել՝ այս ուղղությամբ ընդգծելով ավելի տրամադրված ՀԴՄ-ների թիվը, որն էականորեն ավելացել է:

«2018թ. հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ պետության պարտքը կազմել է 275,5 մլրդ դրամ, նվազել շուրջ 200 մլրդ-ով, 2020-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 76,6 մլրդ դրամ: Ապրիլի 1-ի դրությամբ 71 մլրդ է: Կրկին նվազեցրել ենք»,- ներկայացրել է Անանյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+