Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:02

Կառավարությունը ավելացնում է կապիտալ ծախսերը․ Սուրեն Պապիկյան

Կառավարությունը ավելացնում է կապիտալ ծախսերը․ Սուրեն Պապիկյան

Կորոնավիրուսի համաճարակի հարուցած սոցիալ-տնտեսական բարդությունների պայամաններում առավել կարևորվում են պետության կապիտալ ծախսերի ամբողջական իրականացումը, որոնց միջոցով լուծվում է նաև զբաղվածության խնդիր: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցելիս հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը հայտնեց, որ այս տարվա բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը ոչ միայն ամբողջությամբ կատարվելու են, այլև մտադիր են մեծացնել դրնց ծավալները:

«Սուբվենցիոն ծրագրերով շուրջ 10 մլրդ դրամ էր նախատեսվում, բայց համայնքներից եկած փաթեթները պահանջում են շուրջ 40 մլրդ դրամի փոխհատուցում», — ասաց նախարարը՝ հավելելով, որ կապիտալ ներդրումների միջոցով հնարավոր է լուծել ճգնաժամի պատճառով Ռուսաստան արտագնա աշխատողների չմեկնած մարդկանց խնդիրը:

Պապիկյանի խոսքով՝ այսօր Հայաստանում կա այնպիսի աշխատուժ, որը նախորդ տարի չկար, այսինքն, այն լավ աշխատուժը, որը գնում էր, մենք հիմա բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք, որ այդ մարդկանց մոտիվացնենք՝ կա՛մ իրենց կազմակերպություններով մասնակցեն մրցույթների մեջ, կա՛մ գոյություն ունեցող կազմակերպությունների մեջ ներառվեն:

«Միայն ճանապարհաշինության ոլորտում ունեցել ենք 12 հազար աշխատակից, հիմնականում ժամանակավոր պայմանագրերով աշխատող, ֆիզիկական աշխատանք կատարող մարդիկ են, նրանց աշխատավարձը տատանվել է օրական միջինը 10 հազար դրամ»,- ասաց Պապիկյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+