Արցախի Քաշաթաղի շրջան մեկնած ՀՀ քաղաքացին մեկուսացվել է Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը։
«Մենք փորձում ենք ամեն կերպ մեզ բոլորիս ապահովագրել հնարավոր խնդիրներից։ Այդ նպատակով է նաև, որ Միրիկ համայնքի՝ ՀՀ-ից եկած բնակչին մեկուսացրել ենք Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում, իսկ նրա հետ շփված համագյուղացիներին հորդորել ենք ժամանակավոր ինքնամեկուսանալ։ Այդ նույն նպատակով սահմանափակել ենք գյուղում շարժը։ Մեկուսացված բնակիչը առաջիկայում անհրաժեշտ թեստավորում կանցնի»,- հայտնել է Սարգսյանը։
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը նշել է, որ այս ամենը մեկ նպատակ ունի. առավելագույնս ապահովել մեր քաղաքացիներին հնարավոր վարակներից։
Ստեփան Սարգսյանը նաև ընդգծել է, որնոր կորոնավիրուսի վարակման դեպքեր Արցախում չեն հաստատվել, իսկ համավարակի հնարավոր տարածումը կանխարգելող միջոցառումների համար ստեղծված օպերատիվ շտաբն իրականացնում է հնարավոր բոլոր միջոցները վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։
Այս ամենը մեկ նպատակ ունի. առավելագույնս ապահովել մեր քաղաքացիներին հնարավոր վարակներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







