Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից իր ֆբ-յան էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին, որոնց կտրամադրի երեք ժամ:
«Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike -երի հաշվարկը կկատարվի հետեւյալ բանաձեւով՝ Like մինուս dislike եւ այլ արձագանքներ: Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին պատասխանեմ: Գրեք Ձեր հարցերը այստեղ: Մինչ հանդիպում՝ երկուշաբթի օրը, ժամը 18.30»,-գրել է վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







