Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:09

Կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու. վարչապետ

Կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու. վարչապետ

«Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ, և կառավարությունների ամենամեծ մարտահրավերը այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշում կայացնելն է»,- այս մասին կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ Կառավարությունում հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Կառավարությունը հակաճգնաժամային 9 միջոցառումների ծրագիր է ընդունել, որոնցից հինգը սոցիալական բնույթի են: «Բայց մենք հասկանում ենք, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ և չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ունեն այս պայմաններում աջակցության կարիք»,- ասաց նա և նշեց, որ Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր կենտրոնանում են աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ, երբ դա հնարավոր կլինի: «Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց նա և նշեց, որ այդ գործիքը, որով կարող են խթանել դա, կապիտալ ծախսեի արդյունավետ իրականացումն է և ծավալների մեծացումը:

«Այսօր Կառավարության աշխատանքը երկու հիմնական մասի է բաժանվել, առաջին մասը պարետատան գործունեությունն է, որի առաջ երբեմն իրար հակասող խնդիր է դրված, առաջին՝ վարակի տարածումը կանխելը և երկրորդը՝ օր առաջ պայմաններ ստեղծել, որ հիմնարկներ, ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշախտել և ավելի շատ տնտեսական դաշտ բացվի»,- ասաց նա և նշեց, որ սա բավականին բարդ խնդիր է:

Վարչապետը նշեց, որ երկրորդ ուղղությունը սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների մշակումն է և կապիտալ ծախսերի խթանումը: «Հայաստանում միշտ խրոնիկ ծախսերի թերակատարման պրակտիկա է եղել, բայց նոր իրավիճակում համաճարակային պայմաններում կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը առանձնահատուկ նշանակություն է ստանում»,- ասաց նա: Նրա գնահատմամբ՝ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն:

«Մենք սկսում ենք քննարկել մեր վարկային ծրագրերի կատարման ընթացքը, որովհետև այս պահի դրությամբ ՀՀ-ում կա 1 միլիարդ 300 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և ամեն ինչ պետք է անենք, որ այդ ծախսերը լինեն արդյունավետ»,- ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+