ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ողջ օրվա ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները կապի մեջ են գտնվել ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ապրիլի 2-ին նախատեսված թռիչքի չեղարկման պատճառով «Դոմոդեդովո» օդանավակայանից չեն կարողացել մեկնել Հայաստան։
Քաղաքացիների հետ կապ են հաստաատել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը։
Դեսպանությունը հայտնում է, որ ներկայիս դրությամբ քաղաքացիների մեծ մասը լքել է օդանավակայանի տարածքը և հյուրընկալվել է հարազատների բնակարաններում։
«Այսօր երեկոյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող մեր հայրենակիցների հետ։ Քաղաքացիների հետ կրկին տեսակապ կհաստատվի ապրիլի 3-ի առավոտյան։ Վաղվա ընթացքում օդանավակայանում գտնվող քաղաքացիներին կայցելեն դեսպանության աշխատակիցները»,-հավելյալ տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







