Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում: Փոփոխություններով տեղեկատվության տրամադրման սահմանափակում կմտցվի շրջակա միջավայրի վերաբերյա տեղեկություններ ստանալու հարցում։ Այս հարցն ընդգրկված է ապրիլի 2-ի Կառավարության նիստի օրակարգում։
Նախարարությունն այս նախաձեռնությամբ առաջարկում է չտրամադրել տեղեկություններ շրջակա միջավայրի վերաբերյալ, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։
Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ նշված փոփոխությունը իրականացվում է Օրհուսի կոնվենցիայի պահանջների շրջանակում։ ՀՀ-ն դեռ 1998 թվականին միացել է Օրհուսի կոնվենցիային և, ըստ նախարարության, պարտավորվել փոփոխություններ կատարել տեղեկատվության տրամադրման հարցերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







