Հիսուն տարեկանում կայքից հեռացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Այս մասին հայտնել է թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Կարինե Կիրակոսյանը հայտնել է, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին։
Կիրակոսյանը նշել է, որ իրենց հասած տեղեկություններով նրա մահվան պատճառը թոքաբորբն է՝ հավելելով, որ այլ ինֆորմացիա երգչուհու մահվան մասին չունեն:
Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել մարտի 13-ին:
Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







