Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը միացել է «Մնա տանը» չելենջին:
Ինչպես համաշխարհային մի շարք աստղեր, այնպես էլ Ալեքսանյանը զուգարանի թղթով ֆուտբոլային հնարքներ է կատարել: Ի պատասխան գյումրեցի ըմբիշի ցուցադրած հնարքների՝ ՀՖՖ «Ինստագրամի» պաշտոնական էջը հումորային գրառում է կատարել՝ շեշտելով, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսի ուշադրության կենտրոնում է նաև Արթուր Ալեքսանյանը, և հաջորդիվ ազգային թիմի հավաքներին կարող ենք տեսնել նաև նրան:
https://www.instagram.com/p/B-biiNllUc6/
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







