ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում այսօր՝ ապրիլի 1-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Արման Խոջոյանն անդրադարձավ հեռավոր բնակավայրերում պետության աջակցության ծրագրերի մասին իրազեկման միջոցառումներին։
Armenia Today-ի հարցին, որ ոչ բոլորն ունեն ինտերնետ հասանելիություն, ինչպե՞ս են տեղեկանալու պետության աջակցության ծրագրերի մասին՝ նշվեց, որ գյուղատնտեսության ոլորտի մասով այս խնդիրը չկա, քանի որ թե՛ Հնարային հեռուստաընկերության, թե՛ այլ հեռուստատեսային գործընկերների հետ իրականացվում են իրազեկման աշխատանքներ պետության աջակցության ծրագրերի մասին։
«Օրերս մարզապետարանների գյուղվարչության պետերին ներկայացվել է նաև գյուղատնտեսության ոլորտին առնչվող օժանդակության ծրագրերն ու պայմանները։ Պատրաստում ենք նաև ուղեցույց, որը կամփոփի և՛ քայլերը, և՛ պայմանները, և՛ վարկեր տրամադրող բանկերի ցանկը»,- ասաց Խոջոյանը՝ հավելելով, որ այդ մասին և լրացուցիչ իրազեկման աշխատանքներ կիրականացնեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







