Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նախօերին կայացած համապետական ընտրություններին։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Չափազանցություն չէ, եթե վերջնականորեն արձանագրենք. ավարտված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ամենամրցակցայինն էին Արցախում երբևէ անցկացվածներից»,- գրել է Արայիկ Հարությունյանն իր Ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ անկախ արդյունքից, սա բոլորի ձեռքբերումն է:
Հարությունյանը՝ որպես նախընտրական մարաթոնի մասնակից, շնորհակալություն է հայտնել բոլոր թեկնածուներին համբերատար լսելու, գնահատելու և ձևավորված համոզմունքով քվեարկելու համար:
«Ժամեր անց հայտնի կդառնա, թե ովքեր են ղեկավարելու մեր պետությունը առաջիկա տարիներին: Ինձ համար անսակարկելի է երկրի կայունությունը և ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում անցկացվել են համապետական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցել են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ
Ըստ Արցախի ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 76471 ընտրող՝ ընտրողների 72,7 տոկոսը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







