Մոսկվայից դեպի Երևան մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածի համար ավելի վաղ պլանավորված թռիչքներն այսօրվա դրությամբ չեղարկվել են: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:
«Դեսպանությունը մշտական կապի մեջ է ռուսական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն ստանալու պարագայում դեսպանությունը կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







