Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանում գործող կարանտինային խստացված սահմանափակումների ժամկետը երկարացվելու է:
«Նման որոշման գալը պայմանավորված է կորոնավիրուսի հաստատված դեպքերով», — ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ առկա վիճակագրությունն անհագստացնող է և կա երկու նեգատիվ սահման:
«Դրանցից մեկը խուճապահար լինելն է, մյուսը՝ շատ հանգիստ վերաբերելն է դրան: Սկզբնական շրջանում մենք խուճապի մատնվելու ռիսկը ունեինք, որը ոնց որ թե մեզ հաջողվեց ինչ-որ կերպ կառավարել, հիմա մենք ընկնում ենք ուրիշ ծայրահեղության մեջ՝ շատ հանդարտ ենք վերաբերում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի քանի ռեպորտաժներ է դիտել, որտեղ բակերում շրջող մարդիկ ասել են, որ հանգիստ են ու կորոնավիրուսն իրենց չի հասնի:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկա տաս օրվա համար պարետատունը նոր որոշում կհրապարակի շուտով, հիմնական ուղերձը մնում է նույնը՝ «Մնա տանը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







