Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:23

Առնվազն երեք ամսով վարկային տոկոսների համաներումը չի հանգեցնի ինֆլյացիայի․ Միքայել Մելքումյան

Առնվազն երեք ամսով վարկային տոկոսների համաներումը չի հանգեցնի ինֆլյացիայի․ Միքայել Մելքումյան

Առնվազն երեք ամսով վարկային տոկոսների համաներումը՝ պետության սուբսիդավորմամբ, չի հանգեցնի ինֆլյացիայի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի այն  հարցին։

Պատգամավորը նշեց, որ սա չի հանգեցնի որևէ ինֆլյացիայի, որովհետև Կենտրոնական բանկի պահուստները 2,8 միլիարդ է, անցած տարի 560 միլիոն դոլար ԿԲ շուկայից հանել է, որպեսզի հենց նման իրավիճակում այն խելամիտ օգտագործի։

«Մենք երկու անգամ արտահերթ կարգով նիստ ենք հրավիրել՝ սկզբում 27 առաջարկությամբ, այնուհետ ստեղծված իրավիճակով պայմանավորված 7 կետեր ենք առաջադրել, որոնցից մեկը 3 ամսով վարկային տոկոսների համաներումն է՝ պետության սուբսիդավորմամբ։ Նկատենք՝ սա սառեցում չէ, քանի որ սառեցումը ենթադրում է հետաձգում, իսկ մեզ մոտ հետաձգում չէ»,- նկատեց պատգամավորը։

Մելքումյանը նշեց, որ այս փուլում տնտեսական ու սոցիալական ճգնաժամ է առաջանում և ճգնաժամով պայմանավորված շրջնառությունն իջնում է՝ ոչ միայն մարդը չի կարողանում աշխատավարձ տալ և գործունեություն ծավալել, մի բան էլ գումարվում են վարկերը, որոնք կազմում են 1 միլիոն 650 հազար , ընդ որ 560 հազարը սպառողական։

«Ոչ մեկ չի ասում դա կլինի բանկերի հաշվին, որովհետև դրանով վտանգի տակ կդնենք նաև ավանդները։ Պետական բյուջեն այս պահին պետք է սուբսիդավորի, բանկերն էլ պետք է վերաիմաստավորեն  իրենց շահույթների չափը»,-նշեց նա՝ հավելելով, որ վերաիմաստավորումը պետք է արվի ի օգուտ ժողովրդի Կենտրոնական բանկի և բանկային համակարգի փոխադարձ համաձայնությամբ։
Պատգամավորը կոչ արեց սահմանամերձ գյուղի բնակչիից սկսած մինչև ԿԲ աշխատող ցուցաբերել ադեկվատ վարքագիծ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+